«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են կլինիկական օրդինատորների և բժիշկների մասնակցությամբ ամեն հինգշաբթի անցկացվող գիտագործական կոնֆերանսները:
Ամենշաբաթյա այս միջոցառումները հնարավորություն են տալիս բժիշկներին և կլինիկական օրդինատորներին թարմացնել իրենց գիտելիքի պաշարը, ծանոթանալ արդի բժշկական թեմաներին:
Այս անգամ թեման հեմանգիոմաների ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումներն էին: Զեկույց ներկայացրեց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Աննա Թահմազյանը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, նույն ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի ղեկավարությամբ:
Կատարվեց կլինիկական դեպքի ներկայացում և հարց-պատասխանի ձևաչափով ինտերակտիվ քննարկում:

