|
  • Русский
  • English

Սեմինար՝ Սիսիանի բժիշկների համար

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը շաբաթ օրը` նոյեմբերի 18-ին Սիսիանում էր: Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ) բարեգործական կազմակերպություն Առողջապահական ծրագրերի շրջանակում համալսարանական մասնագետը Սիսիանի շրջանի բժիշկների համար դասախոսել է լեյշմանիոզի, բորելիոզի և ցանային տարբեր ախտորոշումների վերաբերյալ:

Բժիշկ Ապրեսյանի փոխանցմամբ` անցկացված սեմինարը շատ ինֆորմատիվ էր մասնակիցների համար՝ համադրված կլինիկական դեպքերի քննարկմամբ, հարցուպատասխանով:

ՀՕՖ-ը երկար տարիներ Շարունակական բժշկական կրթության ծրագրեր է իրականացնում` Հայաստանի մարզերի բժիշկներին վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով: Կառույցի համագործակցությունը բժշկական բուհի հետ ևս շարունակական է:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել