|
  • Русский
  • English

Իլեոպսոաս մկանի աբսցես. հիվանդության ախտորոշման և բուժման մասին

Իլեոպսոաս մկանի աբսցեսը թարախային բորբոքում է, որն ընթանում է իլեոպսոաս մկանի հաստության մեջ։

Վիրաբույժ Սոս Պետրոսյանի խոսքով` թարախային իլեոպսոիտը հանդիսանում է հազվադեպ հանդիպող, բնորոշվող բարդ էթիոպաթոգենեզով և ախտորոշումով, կլինիկական դրսևորումներով և բարդություններով հիվանդություն։

Պրոֆիլակտիկան ներառում է յուրաքանչյուր բորբոքային պրոցեսների վաղաժամ բուժումը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը։

Իլեոպսոաս աբսցեսը հաճախ է հանդիպում երեխաների և դեռահասների մոտ:

Հիվանդության հիմնական հարուցիչը ոսկեգույն ստաֆիլոկոկն է։

Բժիշկը շեշտում է, որ բորբոքային պրոցեսի զարգացումը պայմանավորված է ինֆեկցիայի տարածմանը առաջնային օջախից արյունատար և լիմֆատիկ անոթներով, այսինքն` սեպտիկ ճանապարհով։

Հիվանդության նշաններ են բորբոքային երևույթները և ցավը, ոտքերի ծալման ժամանակ արտահայտված ցավային համախտանիշ կոնք-ազդրային հոդում։

Ցավերն ուժեղանում են քալյքի ժամանակ, հիվանդը խնայում է ոտքը, նկատելի է կաղությունը։

Ստորին վերջույթի դիրքը հարկադրական։

Ընդհանուր նշաններն են՝ թուլություն, գլխացավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ։

Հետազոտման եղանակները

  • ԿՏ-ն թույլ է տալիս գնահատել պաթոլոգիկ պրոցեսի տարածվածությունը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
  • ՄՌՏ-ն` հայտնաբերել բորբոքային պրոցեսը վաղ փուլում, մինչև թարախակալումը։
  • ՈՒՁՀ-ն` հայտնաբերել բորբոքման տեղակայումը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
Բուժումը
  • Վիրահատական, թարախակույտի հատում, բացազատում, սանացիա, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դրենավորում։
  • Հետվիրահատական շրջանում կատարվում է ինտենսիվ հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն, իմունոխթանող թերապիա։
Ինչպես կարող ենք ձեզ օգնել