|
  • Русский
  • English

Ելենա Աղաջանովան Փարիզում հայկական մրցանակաբաշխության է մասնակցել

Փարիզի թագավորական պալատում կարճ ժամանակ առաջ անցկացվել է «Որակի նշան. Փարիզ 2023» միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բժշկական հաստատություններ:

Մրցանակի է արժանացել նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, մանկական էնդոկրինոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Ելենա Աղաջանովան.

«Հաճելի էր ստանալ այս մրցանակը: Այն շնորհվեց ինձ բժշկության մեջ, մասնավորապես մեր երկրում էնդոկրինոլոգիայի մասնագիտական որակը բարձրացնելու, մանկական էնդոկրինոգոլիան զարգացնելու համար»

Շնորհավորում ենք պրոֆեսոր Աղաջանովային և տարբեր բժշկական կազմակերպություններ ներկայացնող համալսարանական մյուս բոլոր մրցանակակիրներին` մաղթելով հետագա արդյունավետ և հանրօգուտ գործունեություն:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել