|
  • Русский
  • English

Պիլորոստենոզ

Պիլորոստենոզը ստամոքսի պիլորիկ հատվածի նեղացումն է: Պիլորուսը հարուստ է մկանային փականներով, որոնք սնունդը պահում են ստամոքսում, բաժին-բաժին ապահովում են էվակուացիան դեպի աղիք:

Ախտորոշիչ կենտրոնի սոնոգրաֆիայի բժիշկ, ճառագայթաբան Մելինա Ալոյանը նշում է, որ այս հատվածի նեղացման հետևանքով խանգարվում է սննդի էվակուացիան, և ի հայտ են գալիս կլինիկական ախտանշանները՝ առատ, շիթանման փսխումները:

Փսխման մասան կրծքի կաթն է կամ կաթնախառնուրդը՝ թթված հոտով:

Բժշկի փոխանցմամբ` այս նշաններն ի հայտ են գալիս երեխայի կյանքի 2-4 շաբաթում, առավել հազվադեպ՝ կյանքի առաջին օրերից:

Սկզբնական շրջանում նորածինները քաշ չեն ավելացնում, ավելի ուշ ունենում են քաշի կորուստ:

Պիլորոստենոզի ախտորոշումը կատարվում է հիմնականում գործիքային հետազոտություններով, որոնցից առավել ինֆորմատիվ և ոչ ինվազիվ մեթոդներից է ուլտրաձայնային հետազոտությունը:

Եթե երեխան կյանքի առաջին օրերին ունենում է առատ փսխումներ, որոնք շարունակական են, և նկատվում է քաշի կորուստ, խորհուրդ է տրվում կատարել ուլտրաձայնային հետազոտություն՝ պիլորոստենոզը ժխտելու կամ հաստատելու նպատակով:

Անհրաժեշտ է դիմել նաև մանկաբույժի, մանկական վիրաբույժի խորհրդատվություն ստանալու համար:

Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000 ներքին 594 հեռախոսահամարներով։

Աշխատանքային ժամերն են` 9:00 -17:00-ը։ Գործում է հերթապահություն մինչև 22:00:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել