|
  • Русский
  • English

Երեխայի վստահությունը կարևոր է մեզ համար

Երեխայի վստահությունը վայելելը մեր բոլոր բաժանմունքներում, ծառայություններում  աշխատանքի ամենակարևոր բաղկացուցիչն է:

Օրեր առաջ  Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայության փոքրիկ այցելուներից Էլինան իր հետ նաև տիկնիկին էր բերել բուժման:

Ծառայության ղեկավար, բժիշկֆիզիոթերապևտ Հասմիկ Հարությունյանը երեխայի ցանկությունը չմերժելով տիկինիկին ևս համապատասխան «բուժօգնություն» է տրամադրել:

«Էլինան վախ է ունեցել բժիշկներից, քանի որ հաճախ է հիվանդացել: Բժիշկի գնալը նախկինում լաց է առաջացրել երեխայի մոտ: Ինձ դիմել են մեկ տարի առաջ և վերականգնողական առաջին փուլից հետո երեխան բավականին լավ էր: Այս անգամ, քանի որ արդեն լավացել էր և վեց ամիս անց ընթացիկ բուժման պետք է գար, մայրիկին խնդրել է իր հետ բերել նաև տիկնիկը»,- մանրամասնում է բժիշկ Հարությունյանը:

Երբեմն սիրված խաղալիքի կամ առարկայի հետ բժշկի գնալը փոքրիկների մոտ հուսալիության, վստահության մթնոլորտ է  ձևավորում` առավել հեշտացնելով բուժման գործընթացը:

Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայություն դիմելու համար ցանկալի է այցն ամրագրել նախապես` զանգահարելով 091507400 կամ 099788969 հեռախոսահամարով և առաջնային խորհրդատվություն անցնելով ծառայության ղեկավարի մոտ:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել