|
  • Русский
  • English

Միջին բուժաշխատողների համար դասընթացների շարքը շարունակվում է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում շարունակվեց «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» դասընթացների շարքը:

ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանի  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար երեք օրերին ներկայացվեցին  հետևյալ թեմաները` «Ձեռքերի հիգիենան և դրա դերը վարակների կանխարգելման  գործում», «Բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների և բուժաշխատողների անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներ», «Թափոնների կառավարման առանձնահատկությունները բժշկական կազմակերպություններում»:

Հաջորդիվ, հոկտեմբերի 10-ին «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեման  կներկայացնի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը:

Բոլոր դասախոսությունները ուղեկցվում են հարց ու պատասխանով, գործնական աշխատանքով:Մասնակիցներին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ:

Դասընթացների առաջին փուլն արդեն ամփոփվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար:

Նշենք, որ համալսարանական հիվանդանոցների միջին բուժաշխատողների համար նախատեսված դասըթնացները մեկնարկել են սեպտեմբերի 12-ին և կավարտվեն հոկտեմբերի 17-ին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել