Հարգելի բուժառուներ, ինչպես գիտեք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ գործում է գաստրոէնտերոլոգիական ծառայությունը, որը համալրված է «Օլիմպուս» ընկերության նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Օլգա Ասատրյանը նշում է, որ կատարվում են հետազոտություններ տարբեր տարիքի պացիենտների մոտ (մինչև 18 տարեկան):
Հետազոտման ծավալը որոշվում է հիվանդի անամնեզտիկ ընդհանուր տվյալների և մանրակրկիտ զննման հիման վրա:
Այնուհետև որոշվում է էնդոսկոպիկ հետազոտություն կատարելու անհրաժեշտությունը:
Բժիշկը մատնանշում է էնդոսկոպիա կատարելու ցուցումները`
- երկարատև փորացավ
- քաշի անբացատրելի կորուստ
- անբացատրելի անեմիա
- դիսֆագիա
- մալաբսորբցիա
- փսխումներ
- կերակրման դժվարություն, տևական հրաժարում սննդից
- կրծքավանդակի ցավ
- քրոնիկ հազ
Հարցերի դեպքում, մանրամասների համար կարող եք զանգահարել +37410301 000` ներքին (559) հեռախոսահամարով։

