Հարգելի բուժառուներ, ինչպես գիտեք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տևական ժամանակ է գործում է գաստրոէնտերոլոգիական ծառայությունը:
Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայությունը հագեցած է «Օլիմպուս» ընկերության նորագույն սերնդի էնդոսկոպով:
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանի խոսքով`
խոցային հիվանդությունը և քրոնիկ գաստրոդուոդենիտը
երեխաների շրջանում ամենատարածված գաստրոպաթոլոգիաներից են:
Հիմնական պատճառը խոցային հիվանդության`
75-80%, իսկ գաստրոդուոդենիտի դեպքում՝ 90 %, հանդիսանում է H.Pylori վարակը։
Գանգատները՝ երկարատև ցավ էպիգաստրիալ շրջանում, սրտխառնոց, փսխում, մեթեոթրիզմ, դեֆեկացիայի փոփոխություն և այլն։
Ախտորոշիչ թեսթեր են հանդիսանում (ըստ ESPGHAN,NASPGHAN)
- Ոսկե ստանդարտ ԷԳԴՍ, բիոպսիաներով (նեղ մասնագետի կողմից հստակ հիմնավորման պարագայում)
- C-13 ուրեազային թեսթ
- Stool Ag test (մոնոկլոն ELISA)
Նշենք, որ գաստրոէնտերոլոգիական ծառայության ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, բնածին և ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար:
Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայություն՝ զանգահարելով 010301000՝ ներքին (559) հեռախոսահամարով։

