Աղեխիթերի (նորածնային կոլիկաների) առաջացումը պատկանում է անցողիկ վիճակներին, երբ երեխան հարմարվում է արտաարգանդային կյանքին:
Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ Գոհար Մարգարյանը խոսել է նորածնային կոլիկաներից:
- Դիտվում է 10-40% նորածինների մոտ, սկսվում է կյանքի 3-4 շաբաթից, սովորաբար անհետանում է 3-4 ամսականում
- Բժշկի փոխանցմամբ` կոլիկայի մասին ենք մտածում, երբ երեխայի մոտ սկսվում է խիստ անհանգիստ վիճակ, լացի կրկնվող դրվագներ, որոնք նկատվում են հիմնականում երեկոյան ժամերին, և կապված չեն ախտաբանական որևէ խնդրի հետ:
Ի՞նչ պատճառով են առաջանում կոլիկաները
- Կրծքով կամ շշով ոչ ճիշտ կերակրում, երբ երեխան շատ օդ է կուլ տալիս
- Ոչ հասուն նյարդային և աղեստամոքսային համակարգ, անցողիկ ֆերմենտային անբավարարություն
- Աղիքային միկրոֆլորայի անհասություն
- Գեր կամ թերսնուցում
- Մայրիկի փսիխոէմոցիոնալ ոչ կայուն վիճակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կա սերտ կապ աղեխիթերի և մոր մոտ հետծննդաբերական դեպրեսիայի միջև
- Մասնագետն ընդգծում է, որ բուժում որպես այդպիսին գոյություն չունի: Այն կոնսերվատիվ է, կարիք չունի այլ բուժական թերապիայի:
Ի՞նչ է անհրաժեշտ իրականացել
- Եթե կերակրում եք կրծքով փորձեք սնվել առողջ, բալանսավորված: Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս կերակրող մայրերին ուտել գրեթե ամեն ինչ, բայց եթե ձեր երեխան խիստ անհանգիստ է փորձեք սահմանափակել որոշ սննդատեսակներ
- Հաճախակի զբոսանքներ կազմակերպեք երեխայի հետ
- Տաք լոգանքներ իրականացրեք, ժամացույցի սլաքի ողղությամբ, շրջանաձև մերսեք փորիկը
- Պառկեցրեք փորիկի վրա,այդ դիրքում ավելի հեշտ է դուրս բերել գազիկները, երեխային կարող եք դնել ձեզ վրա՝ ապահովելով մաշկը մաշկին կոնտակտը
- Հետազոտությունները դեռ վերջնական չեն ապացուցել կաթիլների (սիմետիկոն պարունակող) օգտակարության աստիճանը, սակային որոշ դեպքերում դրանք կարող են մեղմացնել իրավիճակը
- Ամենակարևորը՝ անպայման խորհրդակցեք և կապի մեջ եղեք ձեր տեղամասային մանկաբույժի հետ:

