|
  • Русский
  • English

էնդոկրինոլոգ-սննդաբանը՝ ճարպակալման պատճառների և կանխարգելման մասին

Ճարպակալումը ենթամաշկային շերտում և ներքին օրգաններում ավելորդ ճարպի կուտակումն է։ Ախտորոշումը կատարվում է, երբ հիվանդի մարմնի քաշը գերազանցում է նորման ավելի քան 20%-ով: Գիրությունը ժամանակակից աշխարհում ունի համաճարակի բնույթ, քանի որ աշխարհի բնակչության մեկ երրորդը այս կամ այն չափով տառապում է դրանից։

Ճարպակալման դեպքերի 90%-ը կենսակերպի, սնվելու խանգարումների և անբավարար ֆիզիկական ակտիվության հետևանք է:

Ճարպակալման է հանգեցնում չափաբաժինների միջև երկար ընդմիջումները, ավելորդ չափաբաժինները, երեկոյան ժամերին չափից շատ ուտելը, քնելուց առաջ սննդի ընդունումը, մեծ քանակությամբ ածխաջրերը և ճարպերը՝ բջջանյութի և սննդային մանրաթելերի պակասով, կալորիաների ավելցուկ ընդունումը՝ համեմատած դրանց ծախսերի հետ, ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

Խնդրի պատճառ կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը և պսիխոգեն շատակերությունը:

Էնդոկրինոլոգ-սննդաբան Անգելինա Արզումանյանը նշում է, որ գիրության դեպքերի 10%-ը պայմանավորված է օրգան-համակարգերի աշխատանքի խանգարումներով, այդ թվում՝

  • Էնդոկրին հիվանդություններով (հիպոթալամո-հիպոֆիզային համակարգի, վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների էնդոկրին ֆունկցիայի խախտում)
  • Հորմոնալ դեղամիջոցների (ստերոիդներ, ինսուլին) ազդեցության պատճառով,
  • Լիպոլիզի ֆերմենտների գենետիկորեն պայմանավորված անբավարարությամբ (ճարպի քայքայում)
  • Ուղեղի ուռուցքների պատճառով:

Գիրության ախտանշաններն են մարմնի մասերի մեծացումը, դրանց հարաբերակցության փոփոխությունը, էսթետիկ արատները՝ կրկնակզակ, կեղծ գինեկոմաստիան, ստրիաները, ճողվածքները:

Ճարպակալման պրոցեսին զուգընթաց, ավելանում  են նաև հևոցները,  տախիկարդիան, այրոցը (изжога), կերակրափողի ռեֆլյուքսը, խռմփոցը: Առաջանում է մկանային զանգվածի նվազում (ճարպային հյուսվածքի գերակշռության պատճառով), ցավ հոդերում (ծանրաբեռնվածության ավելացման պատճառով), ճնշման էպիզոդիկ աճ, դաշտանային ցիկլի և պոտենցիայի խանգարում:

Ժամանակի ընթացքում ֆունկցիոնալ խանգարումները վերածվում են օրգանական և համակարգային հիվանդությունների։

Ճարպակալման բարդություններն են շնչառական և սրտի անբավարարությունը, սրտի իշեմիան, հիպերտոնիա, լյարդի ճարպային դեգեներացիան, որն ի վերջո կարող է հանգեցնել խոլելիթիազի, ցիռոզի: Կարող է առաջանալ կերակրափողի էրոզիա, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, արթրիտ և արթրոզ:

Կապ է հաստատվել գիրության և որոշ ուռուցքաբանական հիվանդությունների՝ հաստ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, ձվարանների և կրծքագեղձերի քաղցկեղի միջև։

Բուժման ռեժիմը կախված է հիվանդության պատճառներից:

Սննդային գիրությունը բուժվում է սննդաբանի կողմից: Կազմում է դիետա, մարզիչի հետ ընտրում է ֆիզիկական ակտիվության օպտիմալ մակարդակը, նշանակում է դեղամիջոցներ, որոնք ազդում են նյութափոխանակության, ախորժակի, ճարպերի կլանման վրա և այլն։

Հոգեբաններ և հոգեթերապևտներ ներգրավված են հոգեբուժական գիրության բուժման մեջ:

Սիմպտոմատիկ գիրությունը հնարավոր է շտկել միայն սննդակարգով կամ վարժություններով, միակ բուժումը հիմքում ընկած հիվանդության դեմ պայքարելն է:

Բարիատրիկ վիրահատություն (ստամոքսի ռեզեկցիա կամ վիրակապ) կիրառվում է 3-4-րդ աստիճանի գիրության դեպքում:

Կանխարգելում

Ճարպակալումը կանխելու համար բավական է սննդի կալորիականությունը փոխկապակցել էներգիայի սպառման հետ, պահպանել ամենօրյա ռեժիմը և շաբաթական առնվազն 2 ժամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն ապահովել։

Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը կարող եք ստանալ «Մուրացան» համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում։

Մանրամասների համար կարող եք զանգահարել` +37455010100 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել