Երկու տարվա ընթացքում համալսարանական հիվանդանոցի բարոթերապիայի ծառայությունը կատարել է 1400 բարոսեանս, որից 700-ը` վերջին մեկ տարում:
Անցած 11 ամսում ծառայության անձնակազմը սպասարկել է 198 պացիենտի՝ 174-ը` ստացիոնար, 24-ը՝ ամբուլատոր պայմաններում:
Պացիենտներից 74-ի մոտ թունավորում էր՝ պայմանավորված շմոլ գազով, մյուսների մոտ այլ պաթոլոգիաներ էին:
Կարևոր ձեռքբերումներից է այն, որ այս տարի անձնակազմը վերապատրաստվել է բարոթերապիայի ոլորտում հեղինակավոր Serena Group միջազգային կազմակերպության կողմից` ստանալով հավաստագրեր:
Ֆլեգմոնա, ֆասցեիտ, օստեոմիելիտ, բոտուլիզմ, օձի խայթոց, լեյշմանիոզ մաշկային ձև, էգզեմա, ակնե, աուտիզմ, շաքարային դիաբետ, նեկրոզացնող պանկրեատիտ, մուկովիսցիդոզ, խրոնիկ հոգնածության համախտանիշ, հետքովիդային համախտանիշ, անքնություն, նեկրոզված ուշ լավացող վերքեր, հետվիրահատական վերականգնողական բուժում, նեյրոպաթիա, հաստ աղու էռոզիվ կոլիտ, անբավարար փառթամություն. այս և այլ հիվանդությունների և ախտանիշների դեպքում կարող եք դիմել Բարոթերապիայի ծառայություն:
Հիպերբարիկ (գերճնշումային) օքսիգենացիան (թթվածնացման) ժամանակակից վերականգնողական բուժման մեթոդ է և իրականացվում է թերապևտիկ բուժմանը զուգահեռ` թիմային աշխատանքի արդյունքում գրանցելով լավ արդյունքներ:
Աշխարհում հայտնի այս մեթոդը լայնորեն կիրառվում է էնդոկրինոլոգիայի, ստոմատոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի, կոսմետոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, այլ ոլորտներում: Բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին 5-ից 10 անգամ ավելի արագ է հասցվում թթվածին:

