Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը ներկայացնում է:
Ամիսներ առաջ ծնողները 14-ամյա տղայի մոտ նկատել են պարանոցի հատվածում այտուցի առկայություն, որը արագ չափսերով մեծանում է և խանգարում երեխայի կլման ակտին:
Դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է պարանոցի միջային հատվածի գոյացություն՝ դերմոիդ բուշտ:
Վիրահատական միջամտությամբ բարեհաջող հեռացվել է գոյացությունը:
Հարգելի՛ ծնողներ, եղե՛ք զգոն, ցանկացած գոյացություն նկատելիս պետք է դիմել նեղ մասնագետի վաղ փուլերում:





