|
  • Русский
  • English

Ֆիզիոթերապևտիկ մեթոդներով բուժումն ու ռեաբիլիտացիայի արդյունավետությունը

Հաշվի առնելով վիրուսային հիվանդությոյունների սեզոնային աճը անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ իրազեկել ֆիզիոթերապևտիկ մեթոդներով բուժման և ռեաբիլիտացիայի արդյունավետության մասին։

Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայության ղեկավար Հասմիկ Հարությունյանը նշում է, որ շնչառական հիվանդությունների մեծ մասի դեպքում ֆիզիոթերապևտիկ մեթոդները լուծում են հետևալ խնդիրները՝

  • բորբոքային օջախների ներծծում,
  • բրոնխիալ դրենաժային ֆունկցիայի վերականգնում,
  • թոքերի հավասարաչափ օդափոխում և շնչառական պարամետրերի բարելավում,
  • արյան շրջանառության և սնուցման լավացում,
  • դեֆիբրոզացնող ազդեցություն,
  • իմունիտետի ամրապնդում:

Բժշկագիտությունը բազմաթիվ անգամ ապացուցել է ճիշտ և ժամանակին իրականացվող ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման մեթոդների և մոտեցումների զգալի արդյունավետությունը: Սա է նաև պատճառը բժշկական մասնագիտությունների մեջ ռեաբիլիտոլոգի կամ վերականգնողաբանի հայտնվելը: Սուր բրոնխիտների և թոքաբորբերի դեպքում ցուցված է բարձր հաճախականության հոսանքներով թերապիա, կարճ-ալիքային թերապիա։

Ցածր հաճախականության ցածր ինտենսիվության մագնիսոթերապիան կարող է օգտագործվել բրոնխ-թոքային հիվանդությունների սուր պրոցեսների նվազեցման համար:

Ուլտրաձայնային թերապիան կիրառվում է թոքերի արյան շրջանառության լավացման, խորխահեռացումը խթանելու, պլևրալ կպումները և թոքային հյուսվածքի սկլերոզացումը կանխելու համար։ Այս ամենին զուգահեռ կատարվում են հատուկ շնչառական վարժություններ կինեզոթերապիստի օգնությամբ, որը նպաստում է խորխի ավելի հեշտ դուրս բերմանը, թոքերում և ալվեոլներում արյան շրջանառության լավացմանը, օրգանիզմի թթվածնով հագեցմանը, ինչն էլ նպաստում է օրգանիզմի ռեսուրսների վերականգմանը:

Նշենք, որ «Մուրացան» համալսարանական կլինիկայի ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայությունը հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հասնել շնչառական համակարգի հիվանդությունների բուժման ցանկալի արդյունքի ֆիզիոթերապևտիկ տարբեր մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են՝ բարձր հաճախականության հոսանքներով թերապիան, կարճ-ալիքային թերապիան, էլեկտրոթերապիան, ցածր և բարձր ինտենսիվության մագնիսոթերապիան, ուլտրաձայնային թերապիան, պարաֆինային թերապիան։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել