Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:
Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Տաթևիկ Խաչիկյանը նշում է կոկորդի լորձաթաղանթի բորբոքման պատճառները:
Նրա խոսքով` կոկորդի ցավի առաջացման բոլոր պատճառները կարելի է բաժանել վարակային և ոչ վարակային խմբերի:
Ֆարինգիտի վարակային պատճառներից են
- վիրուսները
Մեծահասակների 50-95%ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով, դրանցից են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները: - բակտերիաները
Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն միանում է նաև բակտերիալ վարակը: - սնկերը
Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացում:
Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել.
- լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունները՝
չափազանց սառը կամ տաք օդը, - աղտոտված օդը,
- սառը ուտելիքն ու խմիչքները,
- ծխախոտը,
- գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը,
- չոր կամ չափազանց խոնավ օդը:
Ուշադրություն՝
- բերանով սառը օդը շնչելը,
- մարմնի գերտաքացած վիճակում սառը խմիչքների օգտագործումը,
- ջերմաստիճանների տատանումը (սառը և տաք օդ):
Այս ամենը մեծացնում է վարակի զարգացման հավանականությունը:
Ֆարինգիտի տեսակները
Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ:
- Սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր:
- Քրոնիկ ֆարնիգիտի դեպքում հիվանդության ախտանշանները:
Քիթ-կոկորդ-ականջաբանը զգուշացնում է` դրանք կարող են արտահայտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ, դիտվում է չոր, տանջալից հազ:
Սրացման դեպքում քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա՝ 010 30000 ներքին 521 հեռախոսահամարով:

