|
  • Русский
  • English

Քննարկել ենք օստեոպորոզի բուժման ժամանակակից մոտեցումները

Այս շաբաթ կազմակերպված գիտագործնական կոնֆերանսը նվիրված էր օստեոպորոզին, բուժման ժամանակակից մոտեցումներին:

Զեկուցողը ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանակնա հիվանդանոցի էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանն էր:

Բժիշկը հանգամանալից խոսեց դեղորայքային բուժման մասին, անդրադարձավ ցուցումներին, հակացուցումներին:

«Դեղերով ոչ մի բուժում չպետք է տրվի անորոշ ժամանակով: Սկզբնական բուժումից հետո, որը կախված է դեղերի տեսակից, պետք է կատարվի ռիսկի գնահատում: Տևողության որոշումը պետք է անհատական լինի»,- կոլեգաներին քննարկվող մասնագիտական նյութը մանրամասնելով` նշեց բանախոսը:

 

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել