Մայիսի 25-ը Վահանաձեւ գեղձի համաշխարհային օրն է (World Thyroid Day):
Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս կարեւոր օրգանի ու դրա ախտահարումների վերաբերյալ:
Այսպիսով, ի՞նչ գիտենք մենք վահանաձեւ գեղձի, դրա ֆունցկիայի եւ հիվանդությունների մասին:
Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարևոր գեղձերից է: Այն կշռում է 20-30 գրամ:
Տեղակայված է պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ:
Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմին անհրաժեշտ յոդի պաշարն է հավաքում եւ նրանից սինթեզում հորմոններ: Հիմնական հորմոններն են թիրոքսինը (T4), տրիյոդթիրոնինը (T3), կալցիտոնինը:
Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են:
Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Առաքելյանն է խոսել թեմայի մասին:
Էնդոկրինոլոգի փոխանցմամբ` կարևոր է վահանձև գեղձի հիվանդությունների հայտնաբերումը վաղ մանկական տարիքում, քանի որ երեխաների մոտ կարող է առաջանալ ֆիզիկական, սեռական զարգացման դանդաղում:

