|
  • Русский
  • English

Սեմինար-հանդիպում՝ Գյումրիում քույրական և մանկաբարձական գործի մասնագետների մասնակցությամբ

Օրեր առաջ Գյումրու պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի և Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Գայանե Բայբուրդյանի հետ:

«Կաթիլ» հիմնադրամի հետ գործակցությամբ կազմակերպված հանդիպումը քույրական և մանկաբարձական գործի մասնագետների համար էր` ուղղված գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Բժիշկների գնահատմամբ` հանդիպումը շատ արդյունավետ էր մարզի բուժաշխատողների համար, օգտակար տեղեկատվությամբ ու գիտելիքով լեցուն:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել