Ասում են, որ որոշ օրգաններ «զարգացած են տարրական»: Սա նշանակում է՝ բավարար չէ նախատեսված գործառույթներն ամբողջությամբ իրականացնելու համար: Իրոք, ռուդիմենտները կոչվում են օրգաններ, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը։
Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը պարզաբանում է, որ դրանք մի կողմից ինչ-որ չափով զարգացած են, իսկ մյուս կողմից անհետացման փուլում են։ Ռուդիմենտների բնորոշ օրինակներն են ականջի ձևի փոփոխությունը, հարականջային, պարանոցային շրջանում հավելյալ ելունների առկայությունը: Նշվածները նկատվում են անմիջապես ծնվելիս, որևէ գանգատներ չեն ներկայացնում, սակայն էսթետիկ տեսակետից բավականին ակնառու են:
Մասնագետի դիտարկմամբ` նախկինում կար նախադրամադրվածութուն, թե դա բնածին «նշան» է, ինչից ելնելով ծնողները հրաժարվոմ էին հեռացումից, դիցուկ բնավ այդպես չէ:
Ցանկալի է հեռացնել մինչեւ 1-2 տարեկան հասակում, հեռացումից հետո գրեթե աննկատ է վիրահատական շրջանը:

