Այս տարի ևս «Մուրացան» համալիրի մասնագետները Ռադիոլոգիայի հայկական հերթական` վեցերորդ համագումարին են մասնակցել:
Եռօրյա միջոցառումը համախմբել էր ճառագայթային ախտորոշման բնագավառի մեր երկրի առաջատարներին` կրկին փորձը փոխանակելու, գիտելիքը կատարելագործելու կարևոր առաջնահերությամբ:
«Փորացավ» թեմայով զեկույցն է ներկայացրել Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանը, «Այդ անփոխարինելի նեյրոսոնոգրաֆիան» թեմայով է հանդես եկել նույն կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Մելինա Ալոյանը, իսկ «Թրաձև ելունչի վիզուալիզացիան որպես իդենտիֆիկացիոն անատոմիական մարմին, եռաչափ ՀՇ մեթոդի միջոցով» թեմայով՝ ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, ռենտգեն ծառայության պատասխանատու Նունե Գզոյանը:
Նշենք, որ համագումարի մեկ օրը նվիրված էր Եվրոպայի ռադիոլոգիայի դպրոցի այցելու պրոֆեսորների ծրագրին (ESOR VVP), որն ուներ մանկական ռադիոլոգիայի ուղղվածություն: Մասնակցում էին բազմաթիվ հյուրեր և զեկուցողներ արտասահմանից:










