«Պարանոցի միջային հատվածի գոյացություններ» թեման նախորդ շաբաթ գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց Մանկական դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի օրդինատոր, բժիշկ Էվելինա Ավետիսյանը:
Քննարկվող նյութը կլինիկական պրակտիկայից էր:
Բժիշկը մանրամասնեց հիվանդության անամնեզը, օբյեկտիվ զննման տվյալները, նախավիրահատական և հետվիրահատական տվյալները:
Նշենք, որ պարանոցի միջային բշտերը հաճախ հանդիպող, բնածին հիվանդությունների շարքին է դասվում, որոնք առաջանում են ներարգանտային կյանքում, արտահայտվում են երեխաների շրջանում մինչը 5-10 տարեկան հասակը։
Այն պաթոլոգիա է և պահանջում է վիրահատություն։
Մասնագիտական կոնֆերանսները շարունակական են:

