|
  • Русский
  • English

Պարանոցային լիմֆադենոպաթիաները՝ արյան չարորակ հիվանդությունների առաջնային ախտանիշներ. վաղ հայտնաբերումը՝ բուժման լավագույն գրավական

Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանը հերթական գիտագործնական կոնֆերանսին ներկայացրել է «Պարանոցային լիմֆադենոպաթիաները երեխաների մոտ արյան չարորակ հիվանդությունների ժամանակ» թեմայով զեկույցը:

Մասնագետը նշել է, որ պարանոցային լիմֆադենոպաթիաները շատ հաճախ կարող են հանդիսանալ արյան չարորակ հիվանդությունների առաջնային ախտանիշներ:

«Առողջության առաջնային պահպանման օղակներում խնդիրը վաղ փուլում չհայտնաբերելու և բուժումը ճիշտ ուղղությամբ չտանելու դեպքում պացիենտներն արյան չարորակ հիվանդությունների ուշ փուլում են դիմում համապատասխան մասնագետներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լիարժեք և վերջնական ախտորոշումը շարունակում է մնալ լիմֆատիկ հանգույցի բիոպսիան, որը կատարվում է նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ տարեկան ընդունված բոլոր լիմֆադենիտներից մոտ 5 պացիենտի մոտ ախտորոշվում է Հոջկինի լիմֆոմա, որոնք հետագա բուժումը շարունակում են օնկոհեմատոլոգների մոտ:

Վիճակագրական տվյալներով` 2020-2022 թվականների ընթացքում կատարվել է 12 լիմֆատիկ հանգույցի բիոպսիա, որոնցից 8-ում ախտորոշվել է Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմա՝ արյան չարորակ հիվանդություններ, որի վաղ հայտնաբերումն է բուժման լավագույն գրավականը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել