|
  • Русский
  • English

Շվեդ կոլեգաների հետ արդյունավետ գործակցությունը շարունակվում է

«Մուրացան» հիվանդանոցի և Շվեդիայի Յոնշոպինգ նահանգի «Ռիհով» հիվանդանոցի միջև համագործակցության շրջանակում 2024 թվականին «Մուրացան» հիվանդանոցի բժիշկների 2 խումբ մեկնել է Շվեդիա՝ ծանոթանալու հիվանդանոցի, առողջապահական համակարգի աշխատանքներին և հիվանդանոցների կառավարման նորարարական մեթոդներին:

Առաջին խմբի կազմում եղել են մեր համալիրի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը, Թունաբանական և մանկական վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Գրիգորյանը և ինֆեկցիոնիստ Սուրեն Բրուտյանը, իսկ երկրորդ անգամ մեկնել են վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը և էնդոկրինոլոգ Արթուր Մելքոնյանը:

Անցած շաբաթ Շվեդիա մեկնած բժիշկները հիվանդանոցային համալիրի թիմին ներկայացրեցին փոխանակային այցերի արդյունքները:

Արդեն իրականացված որոշ բարեփոխումներին զուգահեռ անդրադարձ կատարվեց նաև մոտ ապագայում նախատեսվողներին, ինչպես նաև հետագա համագործակցության ծրագրերին, այդ թվում՝ գարնանը նախատեսված շվեդ կոլեգաների այցին «Մուրացան» հիվանդանոց:

Նշենք, որ տարիների պատմություն ունեցող այս համագործակցությունը նպատակ ունի փոքր, բայց անընդհատ փոփոխություններ կատարել դեպի լավը` առավել ուշադրություն դարձնելով պացիենտների  և ծնողների հարմարավետությանը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել