|
  • Русский
  • English

Շաքարային դիաբետն ու սպորտը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Քալանթարյանն անդրադարձել է շաքարային դիաբետի ժամանակ սպորտով անվտանգ զբաղվելուն, նշելով մի քանի կարևոր փաստ:

Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմը դարձնում է ավելի զգայուն ինսուլինի հանդեպ, ինչը պահպանվում է 24-48ժ ընթացքում։

Եթե ինսուլին ենք օգտագործում, ապա մեծանում է հիպոգլիկեմիայի ռիսկը առավելապես առաջիկա 24 ժամվա ընթացքում։

30 րոպեն գերազանցող ֆիզիկական ակտիվությունը պահանջում է դեղաչափի փոփոխություն կամ լրացուցիչ ածխաջրերի ընդունում. բանան, հյութ, շոկոլադ, գրանոլա բար:

Էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս սպորտից առաջ ուտել ածխաջրերով հարուստ, ճարպի ցածր պարունակությամբ սնունդ, իսկ սպորտից հետո՝ ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ սնունդ, ինչպես հիպոգլիկեմիան կանխելու այնպես էլ մկանների վերականգնման համար։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել