|
  • Русский
  • English

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գործում է ալերգոլոգիական ծառայություն

Սիրելի բուժառուներ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գործում է ալերգոլոգիական ծառայություն: Մանկական տարիքի ալերգիաների հանդիպման հաճախականությունն օրեցօր ավելանում է ողջ աշխարհում։

Ալերգիա կարող է դիտվել ցանկացած տարիքի, սեռի կամ ռասայի երեխայի մոտ, սակայն ընտանիքի անդամներից թեկուզև մեկի մոտ դրա առկայությունը խիստ մեծացնում է երեխայի՝ ալերգիաների զարգացման հավանականությունը։

Մեր համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի դասախոս Նունե Հովհաննիսյանը նշում է, որ նախորդ տարիների համեմատ ներկայումս զգալի աճել է ալերգիայով երեխաների դիմելիությունը։ Փոքր տարիքի երեխաների շրջանում առավելապես դիտվում են այնպիսի ալերգիկ վիճակներ, ինչպիսիք են՝ ատոպիկ դերմատիտը, եղնջացաները, սննդային և դեղորայքային ալերգիաները, բրոնխիալ ասթման։

Հիվանդանոցում իրականացվում է վերը թվարկված ալերգիկ վիճակներով հոսպիտալացված երեխաների ախտորոշում, բուժում և հետագա հսկողություն։

Բացի այդ՝ գործում է խորհրդատվական ծառայություն։

Ալերգոլոգ Նունե Հովհաննիսյանը հորդորում է ժամանակին դիմել մանկաբույժին, որն էլ իր հերթին կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե նկատում եք երկարատև պահպանվող և սեզոնային բնույթի քթահոսություն կամ փռշտոցներ, տևական հազ կամ հաճախակի դիտվող եղնջացաներ ձեր երեխայի մոտ։

Խորհրդատվության համար կարող եք զանգահարել 010 301000 ներքին 559 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել