Այսօր մի հետաքրքիր երևույթի մասին ենք ուզում բարձրաձայնել` նպատակ ունենալով պրոպագանդել արյան կամավոր դոնորությունը, հատկապես, որ այն հանուն երեխաների է:
Մեր անվտանգության ծառայության ներկայացուցիչները արդեն շատ վաղուց կամավոր, սեփական նախաձեռնությամբ են անդամագրվել երեխաների առողջության հարցում մեզ աջակցելու գործին:
Հաճախ, երբ այս կամ այն կարգի արյուն տվյալ պահին առկա չէ հիվանդանոցում, այս ծառայության աշխատակիցները մեծ պատրաստակամությամբ, օգնելու ցանկությամբ արյուն են հանձնում:
Այս քայլը բուժանձնակազմը, երեխաների հարազատները շատ բարձր են գնահատում:
Անվտանգության ծառայության մեր հարգելի գործընկերներ, դուք լուռ, աննկատ մեծ գործ եք անում, ինչի համար առիթն ուզում ենք օգտագործել և ձեզ երախտիքի խոսքեր հղել:

