|
  • Русский
  • English

Մանկաբույժ-դասախոսն ընդգծում է մանկական գաստրոէնտերոլոգիայի կարևորությունը ընդհանուր մանկաբուժության մեջ

Մեր հիվանդանոցային համալրի համեմատաբար նոր, բայց արդեն բուժառուների վստահությունը վայելող Գաստրոէնտերոլոգիական ծառայությունը, ինչպես և համալսարանական մյուս կլինիկաները ոչ միայն բուժական, այլև կրթական գործառույթ է իրականացնում։

Ապագա բժիշկներն այստեղ մասնագիտության առանձնահատկություններին են ծանոթում` մեր թիմի անդամների հոգատար և բանիմաց բժիշկ-դասախոաների ջանքերով։ Մանկաբույժ-դասախոսն ընդգծում է մանկական գաստրոէնտերոլոգիայի կարևորությունը ընդհանուր մանկաբուժության մեջ:

Գիտելիքից և կլինիկական փորձից զատ ապագա բժիշկները ուսումնական ցիկլի ավարտին հմտանում են պաթոլոգիան նորմալ ֆիզիոլոգիայից տարբերակելու հարցում, սովորում են կանխարգելել հնարավոր խնդիրները և ամենակարևորը` բուժել ըստ անհրաժեշտության:

Նշենք, որ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում իրականացնում է գաստրոէնտերոլոգիական քրոնիկ հիվանդությունների հետազոտում և բուժօգնության տրամադրում, քրոնիկ հիվանդությունների դինամիկ հսկողություն:

Հերթագրվելու կամ խորհրդատվության համար կարող եք նախապես զանգահարել 010 301 000 ներքին 559 կամ 093 678876 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել