Մեր համալիրի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը և ընտանեկան բժիշկ Սեդա Արզոյանն այսօր այն բուժաշխատողների շարքում էին, որոնց պարգևատրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։
Վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է մի խումբ բժիշկների և բժշկական հաստատությունների ղեկավար կազմին։
Նա նախ շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության համար և նշել, որ հատուկ առիթներ պետք չեն հանդիպելու և ևս մեկ անգամ կարևորելու բժշկի գործը։
Շնորհավորում ենք Հռիփսիմե Ապրեսյանին և պարգևատրված իր մյուս կոլեգաներին` մաղթելով բուժառուների առողջության պահպանմանն ուղղված նոր հաջողություններ։





