|
  • Русский
  • English

Հիպերբարիկ օքսիգենացիայի դերը սուր նեյրոսենսոր ծանրալսության համալիր բուժման ժամանակ

Սուր նեյրոսենսոր ծանրալսության հիմքում 2/3 դեպքերում ընկած են անոթային հիվանդությունները, որոնք հանգեցնում են ներքին ականջի ռեցեպտորների թթվածնաքաղցի, ինչը նեյրսենսոր ծանրալսություն առաջացնող հիմնական էթիոլոգիկ գործոն է համարվում։

Վերջին տարիներին նեյրսենսոր ծանրալսության բուժման սխեմային միացվել է ՀԲՕ-ն, որպես ամենաժամանակակից վերականգնողական բուժման միջոց։ Ամերիկյան Hyperbarik Medical Solutions-ի տվյալներով՝ նեյոսենսոր ծանրալսություն ախտորոշմամբ հիվանդների շրջանում կատարվել է 750 բարոսեանս։ Արդյունքում պարզվել է, որ ՀԲՕ-ն ոչ միայն հագեցնում է հյուսվածքները թթվածնով, ունենում է հակայտուցային ազդեցություն, այլև ուժեղացնում է դեղերի ներծծումը՝ ապահովելով գերազանց թերապևտիկ ազդեցություն։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բարոթերապիայի ծառայության պատասխանատու Արմինե Տերտերյանի փոխանցմամբ` ըստ հետազոտման արդյունքների այն պացիենտները, որոնք ստացել են ՀԲՕ թերապիա ծանրալսության ի հայտ գալուց 48 ժամվա ընթացքում, դրական դինամիկան եղել է ակնհայտ։ Եթե պացիենտները ստացել են ՀԲՕ թերապիա խնդրի ի հայտ գալուց 2 շաբաթ անց, ապա դրական արդյունք ստանալու հավանականությունը զգալի նվազել է։

Բարոթերապևտն ընդգծում է, որ հետևաբար որքան հնարավոր է պետք է վաղ սկսել բարոթերապիան սուր նեյրոսենսոր ծանրալսության ժամամակ։

Նշենք, որ համալսարանական հիվանդանոցում իրականացվում է բարոթերապիա մեծահասակների և երեխաների համար:

Մանրամասների, հերթագրման համար զանգահարել +374 33686817 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել