«Ինֆուզիոն թերապիայի սկզբունքները. առանձնահատկությունները մանկաբուժական և նեոնատալ պրակտիկայում». այս թեման էր հերթական գիտագործնական կոնֆերանսի առանցքում: Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ Անահիտ Գրիգորյանը ներկայացրել է թեմայի մանկաբուժական, իսկ Մանկական անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկայի առաջին կուրսի օրդինատոր Մարիա Իմանին` նեոնատոլոգիական սպեկտրը:
Մասնագետների դիտարկմամբ` մասնագիտական քննարկման համար ընտրված թեման արդի է, քանի որ բժշկից պահանջում է առաջնային հմտություններ, ճիշտ կողմնորոշվելու կարողություն` ադեկվատ ինֆուզիոն թերապիա իրականացնելու համար:





