|
  • Русский
  • English

Համալրում գերժամանակակից գաստրոսկոպով

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից գաստրոսկոպով (էնդոսկոպիկ զոնդով):

Հետազոտության մեթոդը թույլ կտա հետազոտել նորածնային, կրծքահասակ տարիքի երեխաների մարսողական համակարգի տարբեր գանգատների առկայության դեպքում, տալ ճշգրիտ տեղեկատվություն առկա խնդիրների մասին, ինչը շատ կարևոր է համալսարանական հիվանդանոցի համար:

Համաձայն միջազգային ուղեցույցների, համալսարանական կլինիկայում հետազոտությունն իրականցվում է ընդհանուր անզգայացմամբ՝ հետազոտության բարձր որակի ապահովման, ինչպես նաև հիվանդին դիսկոմֆորտ չպատճառելու համար:

Ախտորոշիչ կենտրոնի էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանի խոսքով` գաստրոսկոպիա կատարում են ստացիոնար բուժվող հիվանդներին, դժվարամատչելի ուղեգրերով, ինչպես նաև ամբուլատոր հիմունքներով՝ նախապես գաստրոէնտերելոգի ցուցման առկայությամբ:

Երեխաների գաստրոսկոպիա կատարելու ցուցումներն են՝

  • Պերսիստող էպիգաստրալ ցավ
  • Դիսֆագիա
  • Սննդից կայուն հրաժարում
  • Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ, որն ուղեկցվում է քաշի կորստով
  • Ռեֆրակտեր Fe դեֆիցիտային անեմիա
  • Պորտալ հիպերտենզիա` վարիկոզ երակներ
  • ԳէՌՀ
  • Օտար մարմին
  • Աղեստամոքսային արյունահոսություն
  • Կերակրափողի քիմիական այրվածք առաջացնող նյութեր խմելը:

Հարցերի դեպքում կամ մանրամասների համար կարող եք զանգահահարել Ախտորոշիչ կենտրոն՝ 010 301 000 ներքին 505, 506:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել