|
  • Русский
  • English

Համագործակցություն կրթական այլ հաստատությունների հետ

ԵՊԲՀ-ն` համագործակցելով միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների, այդ թվում Երևանի հենակետային բժշկական քոլեջի հետ հնարավորություն է ընձեռում սովորողներին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ոչ միայն ուսումնական և գործնական հմտություններ ձեռք բերել, այլև տարբեր բաժանմունքներում բուժում ստացող բալիկներին ուրախ ակնթարթներ պարգևել:

«Մուրացան» համալիրի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը, որը և համակարգում է քոլեջների հետ տարվող աշխատանքները, նշում է, որ քույրական գործի ապագա մասնագետների համար դասընթացները հիվանդանոցում շատ ուսուցողական են, հետաքրքիր ու բովանդակալից:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել