Հակաբիոտիկային կայունության իրազեկման համաշխարհային շաբաթն այս տարի անցկացվեց նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գիտագործնական հերթական կոնֆերանսի ընթացքում քննարկվեց հենց այս թեման։
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Մարկ Գրիգորյանը ներկայացրեց «Հակաբիոտիկային կայունություն, հակամանրէային դեղերի կառավարում» թեմայով զեկույցը։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց թեմայի արդիականությունը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացման մեխանիզմները, ներկայացվեցին ամենատարածված կայուն օրգանիզմները և դրանց բուժման նորագույն դեղամիջոցները։
Հակամանրէային դեղերի կառավարումը դեռևս լիարժեք ներդրված չէ մեր երկրում։ Մասնագետները շեշտադրեցին իրենց պատրաստակամությունը այս ոլորտի զարգացման և կատարելագործման հարցում։



