Հազը հաճախ ծնողների համար դառնում է անհանգստության պատճառ: Երբեմն այն կարող է լինել անցողիկ, երբեմն էլ լուրջ հիվանդությունների նախանշան է:
Ինչպես պետք է տարբերակել այն վտանգավո՞ր է, թե ոչ, ե՞րբ է պետք անհանգստանալ և դիմել մասնագետի:
Բոլոր այս արդի հարցերի պատասխաններին անդրադառնում է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ-մանկաբույժ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը` հիշեցնելով, որ հազը պաշտպանական մեխանիզմ է, ռեֆլեքս, որն ուղղված է շնչուղիներից հնարավոր օտար մասնիկների դուրս բերմանը:
Հիմնական պատճառները վարակային հիվանդություններն են, մասնավորապես` վիրուսները:
Անհանգստությունն ըստ մանկաբույժի պետք է լինի երկար պահպանվող հազի դեպքում

