Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Մարի Դարակչյանը Կրծքով կերակրման շաբաթվա շրջանակում խոսել է ոչ միայն երեխայի, այլև մոր առողջության համար կրծքով կերակրման կարևորության մասին։
Մասնագետի խոսքով՝ կրծքով կերակրումը դրական ազդեցություն է ունենում նաև մոր առողջության վրա՝ նպաստելով մի շարք հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։ Կրծքով կերակրող մայրերի մոտ ավելի ցածր է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը։ նկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Մարի Դարակչյանը Կրծքով կերակրման շաբաթվա շրջանակում խոսել է ոչ միայն երեխայի, այլև մոր
Կրծքով կերակրումն ամրապնդում է նաև մոր և երեխայի հոգեբանական ու հուզական կապը՝ ձևավորելով ապահովության, վստահության և մտերմության զգացում։
Բացի այդ, ծննդաբերությունից հետո կանանց մոտ բարձր է հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը։ Կրծքով կերակրումը նպաստում է մայրիկի հոգեկան հանգստությանը, օգնում է ավելի հեշտ հարմարվել նոր դերին և լիարժեք գիտակցել մայրության զգացողությունը։

