Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի պրոֆեսիոնալ թիմը շուրջօրյա ռեժիմով սպասարկում է հիվանդանոցի փոքրիկ, ինչպես նաև «Մուրացան» պոլիկլինիկայի բոլոր տարիքի բուժառուներին։ Լաբորատորիա դիմում են նաև յուրաքանչյուր տարիքի ամբուլատոր հիվանդներ, որոնք սպասարկվում են 24/7 ռեժիմով։
Լաբորատորիան հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, իսկ թիմն ունի բարձր որակավորմամբ լաբորատոր մասնագետներ , որոնք մեծ հոգածությամբ են ընդունում մեզ դիմող յուրաքանչյուր բուժառուի։ Մեր հմուտ լաբորանտներն անում են ամեն ինչ՝ Ձեր ու փոքրիկի նմուշառումը հնարավորինս հարմարավետ ու անցավ իրականացնելու համար։ Այստեղ կարող եք անվճար խորհդրատվություն ստանալ հետաքրքրող հետազոտությունների, դրանց նախապատրաստման կանոնների, արդյունքների ստացման, հետաքրքրող այլ հարցերի շուրջ։
Լաբորատորիան ունի ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, իմունահեմատոլոգիական, շճաբանական, մանրէաբանական բաժիններ։
Կատարվող հետազոտությունների, արժեքների, այլ մանրամասների մասին տեղեկանալու համար զանգահարեք Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա 010 301000, ներքին 582 հեռախոսահամարով:








































