|
  • Русский
  • English

Կենդանիների կծելու հետևանքով առաջացած դեպքերը՝ գիտագործնական կոնֆերանսի թեմա 

Հինգշաբթին կրկին հետաքրքիր մասնագիտական թեմայի էր նվիրված։ Գիտագործնական կոնֆերանսի քննարկման նյութն այս անգամ կենդանիների կծած դեպքերին էր վերաբերում, կատաղության դեմ պատվաստումների պարտադիր պայմանին։

Զեկուցողն էր Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանը։

Մանրամասն անդրադարձ կատարվեց կենդանիների կծելու հետևանքով տուժած երեխաների դեպքերին։

Խիստ կարևորվեց տուժածների պատվաստման պլանի պատշաճ կերպով իրականացումը, որքանով են կյանքի համար ցուցված պատվաստումները, որոնցից ծնողները հաճախ հրաժարվում են։

Ներկայացվեցին մի շարք կլինիկական դեպքեր՝ ակտիվ հարցադրումներով և մասնակիցների տեսակետներով հագեցած։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել