|
  • Русский
  • English

Կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատական միջամտություն՝ Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ:

Կլինիկա դիմած 2 տարեկան երեխան ունեցել է հետևյալ գանգատները՝ որովայնի ցավ, փսխում, ջերմություն:

Կատարված հետազոտությունների ժամանակ երեխայի մոտ որովայնի խոռոչում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն 8*6 սմ չափի:

Կատարվել է վիրահատություն՝ հեռացնելով մանկական հասակում բավականին հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցք՝ միջընդերքի լիմֆանգոմիա:

Մասնագետներն իրականացրել են ստորին միջային որովայնահատում, բարակ աղու մասնատում՝ գոյացության հեռացում, բարակ աղու բերանակցում ծայրը ծայրին:

Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:

Նշենք, որ երեխան ախտորոշվել է Մանկաբուժական թիվ 2, ներկայիս ընդհանուր մանկաբուժական ծառայությունում, ապա հետվիրահատական շրջանը անցել է Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, հաջորդիվ տեղափոխվել է Վիրաբուժական կլինիկա:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել