Ծխելը ունի բազմակի ազդեցություններ հորմոնների արտազատման վրա,որոշ դեպքերում զուգորդվում է կարևոր կլինիկական երևույթներով:
Այս ազդեցությունների միջնորդված են նիկոտինի և թիոցիանատի ֆարմակոլոգիական գործնեությամբ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Իսսա Ֆրեիջ Սաբրիին հանգամանալից անդրադարձել է թեմային:
- Ծխելը ունի բազմակի ազդեցություններ վահանաձև գեղձի վրա, ինչպես դրդող այնպես էլ ընկճող ազդեցություն.ծխելը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հզոր ռիսկի գործոն,հատակապես Գրևսի հիվանդություն (թունավոր խպիպ) և օֆթալմոպաթիա:
- Ծխելը ունի թույլ դրդիչ ազդեցություն վահանաձև գեղձի գործնեության և չափերի վրա: Քիչ բարձրանում են հորմոնների քանակը հատկապես տրիյոդտիրոնինը և թիրոգլոբոլինը: Թիրեոխթանիչ հորմոնի մակարդակը ավելի ցածր է ծխողների մոտ:
- Ծխող ծնողների նորածինների պլազմայում մինչև մեկ տարեկան հասակի թիրեոգլոբոլինի և թիոցիանատի խտությունը ավելի բարձր է քան չծխողների: Սա նկատվում է նաև պասիվ ծխելու դեպքում (պասիվ ծխող մայրեր). որոշ հետազոտություներում հորմոնների փոփոխություն չի գրանցվել, սակային այլ հետազոտություններում նկատվել է թիրոքսինի մակարդակի ավելացում և թիրեոտրոպհորմոնի նվազում ծխող մայրերի մոտ: Այլ հետազոտություններում` հղիության ժամանակ ծխող մայրերից ծնվածների մոտ գրանցվել են վահանաձև գեղձի մեծացում:
- Առկա են բավարար փաստեր, որ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է օֆտալմոպաթիայի հառաճման ռիսկը ռադիոակտիվ յոդո թերապիայից հետո և նվազեցնում է ճառագայթային ու գլյուկոկորտիկոիդների բուժման արդյունավետությունը. այդպիսով ծխողների մոտ օպֆտալմոպաթիայի բուժման արդյունավետությունը խիստ ցածր է. հավանական է, որ ծխելը խորացնում է հյուսվածքների թթվածինի քաղցը և գործադրում է իմունամոդուլյացիոն ազդեցություն:
- Հիպոթիրեոզով հիվանդ ծխող կանանց մոտ ուսաումնասիրությունների ժամանակ գրանցվել են TSH բարձրացում, T3 բարձրացում ազատT4 հետ համեմատած,քան չծխող կանանց մոտ:. Մետա-անալիզը ցույց է տվել ,որ Հաշիմոտո և հետծննդաբերական թիրեոիդիտների ժամանակ ֆունկցիայի խանգարումը զուգորդվում է ծխելու հետ: Առկա են տվյալներ, որ Հաշիմոտո թիրեոիդիտների ժամանակ ծխելը կարող է առաջացնել հիպոթիրեոզ, թիոցիանատի քանակի ավելացման պատճառով:
- Ոչ թոքսիկ խպիպները ավելի հաճախակի են հանդիպում ծխողների մոտ քան չծխողների և կանանց մոտ քան տղամարդկանց.հավանական պատճառն է նույնպես թիոցիանատը:
- Ծխելու և վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների կապը բացասական է: Որոշ հետազոտողներ նկատել են, որ վահանաձև գեղձի նորագոյացությունների ռիսկը ծխողների մոտ ցածր է:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել Էնդոկրինոլոգիայի կլինիկա՝ 010 301 000 ներքին 530, 531, 533:
Այս կլինիկա այցը կարող եք ամրագրել նաև առցանց endomuratsan.am

