|
  • Русский
  • English

Ծխախոտն ու բերանի խոռոչի առողջությունը

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր:

Դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը թեմայի շրջանակում հիշեցնում է, որ ծխելն ուղղակիորեն կապված է ատամների կարիեսի, պարոդոնտալ հիվանդության, մազոտ լեզվի, մելանոզի և հիպերկերատոզի հետ:

Ամբողջ աշխարհում դեռահասների շրջանում մեծ է ծխախոտի օգտագործումը:

Վիճակագրության համաձայն` տասը ծխողներից ինը սկսել է ծխել մինչև տասնութ տարեկանը:
Ծխողների մեծ մասը, ովքեր սկսել են մինչև տասնութ տարեկանը, շարունակում են մինչև հասուն տարիք:

Ծխելու և բերանի խոռոչի առողջության վտանգի մասին վաղ կրթությունը կարող է խանգարել երեխաներին և դեռահասներին ծխախոտ փորձելուց:

Բժիշկն ընդգծում է, որ անչափահաս ծխողների բերանի խոռոչի վատ վիճակը ուղղակիորեն ազդում է նրանց կյանքի որակի և ընդհանուր առողջության վրա:

Ծխելը մանկության և դեռահասների շրջանում խիստ վտանգավոր է:

Մանրամասների համար կարող եք զանգահարել Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա 010 301 000 ներքին 521:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել