|
  • Русский
  • English

Խոցային հիվանդությունը և քրոնիկ գաստրոդուոդենիտը երեխաների շրջանում ամենատարածված գաստրոպաթոլոգիաներից են

Հարգելի բուժառուներ, ինչպես գիտեք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տևական ժամանակ է գործում է գաստրոէնտերոլոգիական ծառայությունը:

Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայությունը հագեցած է «Օլիմպուս» ընկերության նորագույն սերնդի էնդոսկոպով:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանի խոսքով`

խոցային հիվանդությունը   և քրոնիկ գաստրոդուոդենիտը

երեխաների շրջանում ամենատարածված գաստրոպաթոլոգիաներից են:

Հիմնական պատճառը խոցային հիվանդության`

75-80%, իսկ գաստրոդուոդենիտի դեպքում՝ 90 %, հանդիսանում է H.Pylori վարակը։

Գանգատները՝ երկարատև ցավ էպիգաստրիալ շրջանում, սրտխառնոց, փսխում, մեթեոթրիզմ, դեֆեկացիայի փոփոխություն և այլն։

Ախտորոշիչ թեսթեր են հանդիսանում (ըստ ESPGHAN,NASPGHAN) 

  • Ոսկե ստանդարտ ԷԳԴՍ, բիոպսիաներով (նեղ մասնագետի կողմից հստակ հիմնավորման պարագայում)
  • C-13 ուրեազային թեսթ
  • Stool Ag test (մոնոկլոն ELISA) 

Նշենք, որ գաստրոէնտերոլոգիական ծառայության ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, բնածին և ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար:

Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար:

Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայություն՝ զանգահարելով 010301000՝ ներքին (559) հեռախոսահամարով։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել