Խաղաթերապիան կարող է օգնել երեխաներին խաղի միջոցով արտահայտելու իրենց զգացմունքները կյանքի տարբեր իրավիճակներում։ Առանց խաղի երեխան կարող է դառնալ անտարբեր, հրաժարվել շփումից, դժվարանալ շփվել բուժանձնակազմի հետ:
Խաղաթերապիայի կաբինետի մանկավարժ Տաթևիկ Թարոյանի խոսքով` խաղաթերապիայով լավագույն արդյունքի հասնելու գրավականը սերտ համագործակցությունն է բուժանձնակազմի հետ: Խաղաթերապիան վայր է, որտեղ երեխան կարող է ստանալ ուժ և դրական էներգիա։ Խաղաթերապիայում մեծ նշանակություն է ստանում խաղը, երբ երեխան սպասում է բժշկին, նախքան այդ, որոշակի բժշկական գործիքներ են ցույց տրվում երեխաներին, նրանք նաև կարողանում են խաղալ դրանցով: Խաղաթերապիայի սենյակում երեխաներին տրամադրվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են անցկացնում իրենց օրը հիվանդանոցում բուժում ստացող երեխաները։
Առաջարկում ենք նախադպրոցական տարիքի զբաղմունքի առարկաներ. գրականություն, ֆիլմ, որոնք օգտագործելով երեխաները ավելի լավ են պատկերացնում հիվանդանոցի առօրյայի, բուժզնումների մասին:
Մասնագետը փաստում է, որ բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ Խաղաթերապիայի օգտագործումը բուժնան մեջ 30%֊ով արագացնում է հիվանդի ապաքինման ընթացքը։




