|
  • Русский
  • English

Ինչը՞ կարող է մեծահասակներին կամ երեխաներին մոտ առաջացնել դժվարաշնչություն

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Տաթևիկ Խաչիկյանը նշում է, որ ամենից հաճախ հանդիպող խնդիրը, քթի միջնապատի ծռվածությունն է:

Բժշկի խոսքով` միջնապատի ծռվածությունը նեղացնում է քթային անցուղիները և դժվարացնում է քթային շնչառությունը, որի հետևանքով կարող է առաջանալ.

  • Գլխացավեր
  • Քթից արտադրություն
  • Ականջում պարբերական բնույթի ցավեր
  • Կոկորդում չորություն
  • Դժվարաշնչության պատճառներ են նաև՝
  • Երեխաների մոտ ադենոիդ վեգետացիաներ
  • Նորմայից մեծ քմային նշիկներ
  • Օտար մարմին` քթի խոռոչում
  • Խեցիների այտուց

Վերոթվարկյալ բոլոր խնդիրներից կարող են զարգանալ լորձարտադրություն, պարբերաբար կրկնվող գլխացավեր, hոտառության վատացում, քնի ապնոէ (շնչականգ), քնի խանգարում, դիսֆագիա (կլման ակտի դժվարացում կամ անհնարինություն), սիրտ-թոքային խնդիրներ:

Քիթ-կոկորդ-ականջաբանը խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տալիս լինել հետևողական լինել և դիմել մասնագետի, չզբաղվել ինքնաբուժմամբ։

Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա՝ 010 301 000 ներքին 521 հեռախոսահամարով:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել