Վիրահատությունից առաջ շատ ծնողների հետաքրքիր է, թե ինչպես երեխան կարձագանքի ընդհանուր անզգայացմանը:
Մասնագետները կարևոր են համարում, որ և՛ ծնողը, և՛ ձեր երեխան նախապես տեղեկացված լինեն գործընթացին՝ հոգեբանորեն պատրաստ լինելու համար:
4 տարեկան փոքրիկին Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայությունում բժիշկ Քրիստինե Աղաջանյանի կողմից կատարվել է ադենոտոմիա և միրինգոտոմիա:Լուսանկարում Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկայի բժիշկ-անեսթեզիոլոգ Արտավազդ Հովհաննիսյանն է և բուժքույր-անեսթեզիստ Անժելա Գասպարյանը:
Տվյալ դեպքում պացիենտը նախապատրաստվել էր վիրահատությանը:
Թե՛ բուժանձնակազմի, թե՛ ծնողի համար վիրահատական միջամտության ընթացքն ու արդյունքը գոհացուցիչ են:

