Էնդոկրինոլոգիայի համալսարանական կլինիկան սպասարկում է և՛ մեծահասակների, և՛ երեխաների:
Էնդոկրինոլոգիայի կլինիկայում մշտապես գործում է շաքարային դիաբետի դպրոցը՝ դիաբետով հիվանդ երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև մեծահասակ հիվանդների համար:
2016 թվականից կլինիկայում կատարվում է ինսուլինային պոմպաների տեղադրում, ինչպես նաև գործում է գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի ծառայությունը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկան հանդիսանում է հանրապետության միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որին կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող շուրջ 460 երեխա, ինչպես նաև բնածին հիպոթիրեոզ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, կարճահասակություն ունեցող երեխաները:

