|
  • Русский
  • English

Զարգացման հազվադեպ պատահող բնածին արատ ունեցող փոքրիկը բարեհաջող վիրահատվել է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների ուշադրության կենտրոնում էր 25 օրական աղջնակ, որի մոտ ծնված օրվանից մոտ եղել է մշտական արտադրություն պորտից։

Արտադրությունը չի դադարել կատարված մշակումներից հետո: Զննման արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է հաստ պորտալարի մնացորդ: Պորտը եղել է թաց, հայտնաբերվել է նաև արտաքին խուղակային անցք: Կատարված հետազոտությունների արդյունքում (սոնոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա) հայտնաբերվել է լրիվ խուղակ՝ կապված աղիների հետ:

Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արմեն Առուստամյանի փոխանցմամբ` երեխայի մոտ ախտորոշվել է զարգացման բնածին արատ, դեղնուցածորանի զարգացման խանգարում՝ լրիվ խուղակ:

Հայտնաբերված խուղակը հանդիսանում էր որդանման ելուն, որը մտնում էր պորտալարի կազմության մեջ:

Վիրահատական միջամտության արդյունքում որդանման ելունը հեռացվել է, կատարվել է պորտի պլաստիկա:

Բժիշկ Առուստամյանը նշում է, որ հետվիրահատական ընթացքը եղել է հարթ: Երեխան դուրս է գրվել առողջացած:

Զարգացման նման արատը հանդիսանում է հազվադեպ հանդիպող: Գրականության մեջ նկարագրված է 15-20 դեպք:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել