Նոյեմբերի 20-ը բժշկական աշխարհում ընդունված է համարել Մանկաբույժների օր, թեպետ տոնը ամրագրված չէ միջազգային բժշկական օրացույցում, սակայն համընկել է Երեխաների համաշխարհային օրվա հետ։
Օգտագործելով առիթը մեր երախտիքի խոսքն ենք հղում մանկության ոլորտի բուժաշխատողներին:
Ամենօրյա տասնյակ բուժզննումներ, խորհրդատվություններ, հետազոտություններ, հերթապահություններ, մասնագիտական քննարկումներ, որոնք ուղղված են առաջնային նպատակին` երեխաների առողջության պահպանմանը:
24 ժամ, 7 օր աշխատող մանկաբուժական մեր մեծ ու շարունակաբար ընդլայնվող թիմին մաղթում ենք անսպառ եռանդ, դրական լիցքեր, խաղաղ երկինք:
Սիրելի մանկաբույժներ, եղեք առողջ, որ առողջացնեք, որ պարգևեք երջանիկ ակնթարթներ:
















