Երեխայի վստահությունը վայելելը մեր բոլոր բաժանմունքներում, ծառայություններում աշխատանքի ամենակարևոր բաղկացուցիչն է:
Օրեր առաջ Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայության փոքրիկ այցելուներից Էլինան իր հետ նաև տիկնիկին էր բերել բուժման:
Ծառայության ղեկավար, բժիշկ—ֆիզիոթերապևտ Հասմիկ Հարությունյանը երեխայի ցանկությունը չմերժելով տիկինիկին ևս համապատասխան «բուժօգնություն» է տրամադրել:
«Էլինան վախ է ունեցել բժիշկներից, քանի որ հաճախ է հիվանդացել: Բժիշկի գնալը նախկինում լաց է առաջացրել երեխայի մոտ: Ինձ դիմել են մեկ տարի առաջ և վերականգնողական առաջին փուլից հետո երեխան բավականին լավ էր: Այս անգամ, քանի որ արդեն լավացել էր և վեց ամիս անց ընթացիկ բուժման պետք է գար, մայրիկին խնդրել է իր հետ բերել նաև տիկնիկը»,- մանրամասնում է բժիշկ Հարությունյանը:
Երբեմն սիրված խաղալիքի կամ առարկայի հետ բժշկի գնալը փոքրիկների մոտ հուսալիության, վստահության մթնոլորտ է ձևավորում` առավել հեշտացնելով բուժման գործընթացը:
Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ծառայություն դիմելու համար ցանկալի է այցն ամրագրել նախապես` զանգահարելով 091507400 կամ 099788969 հեռախոսահամարով և առաջնային խորհրդատվություն անցնելով ծառայության ղեկավարի մոտ:



