|
  • Русский
  • English

Երբ պետք է դիմել մանկական հոգեբանի

Նախորդ տարիների համեմատ հոգեբանին սկսել են ավելի հաճախ դիմել, այդուհանդերձ հասարակության մեջ դեռևս կա թյուր պատկերացում հոգեբանի մասնագիտության, գործառույթների մասին:

Հոգեբանը մասնագետ է, որն ունի բարձրագույն հոգեբանական մասնագիտական կրթություն,տիրապետում է անձի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը վերաբերվող գիտելիքների և կարողությունների։ Աշխատում է հոգեբանական այն խնդիրների հետ, որոնք հիվանդություն չեն և չունեն ախտաբանական հիմքեր:

Խորհրդատվության ընթացքում չի օգտագործում դեղեր, այլ բժշկական միջամտություններ: Կարող է իրականացնել սոցիալ-հոգեբանական օգնություն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Մասնագետի խնդիրը հաճախ ներառում է ծնողի և երեխայի միջև հուզական կապ հաստատելը:

Մանկական հոգեբանի օգնությունը արդիական է նաև, երբ երեխան շփվում է հասակակիցների հետ։

Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանի փոխանցմամբ` հաճախ թվում է միայն մեծահասակը կամ դեռահասը օգնության կարիք ունի, բայց անբարենպաստ հուզական վիճակ կարող է առաջանալ նաև ավելի վաղ տարիքում։ Կարևոր է, որ ծնողները դա ժամանակին նկատեն և դիմեն մասնագետի։

Հոգեբանական աջակցությունը անհրաժեշտ է, երբ երեխայի մոտ առկա է.

  • Վարքային խանգարումներ
  • Բարձր տագնապայնության
  • Վախեր
  • Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
  • Զարգացման խանգարումներ
  • Մանկական աուտիզմ
  • Հետտրավմատիկ սթրես
  • Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
  • Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Կակազություն, խոսքի խնդիրներ
  • Անհանգիստ քուն
  • Ուշադրության կենտրոնացման խնդիրներ
  • Հասակակիցների հետ շփման խնդիրներ
  • Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
  • Քաշի խանգարումներ
  • Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)
  • Դեռահասների մասնագիտական կողմնորոշում
  • Ինքնագնահատականի, ինքնընկալման հետ կապված խնդիրներ

Այս խնդիրները, որպես կանոն, լուծվում են հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ միջամտության շրջանակում:

Պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորինս արագ վերականգնել ներքին անդորրը:

Նշենք, որ Խաղաթերապիայի կաբինետում հոգեբանական աջակցություն են ստանում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող երեխաները:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել