ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը մանկաբույժների համար նախաձեռնում է կրթական առցանց հարթակ, որում կենտրոնացված են առաջատար մասնագետների փորձն ու գիտելիքը:
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը հրավիրում է հանգստյան օրերի վեբինարներին՝ մասնակցելու հետևյալ թեմաների քննարկմանը.
- Երեխաների հազը. բուժե՞լ, թե՞ չբուժել,
- Ցածրահասակություն. կոնստիտուցիա, թե՞ ախտաբանություն,
- Դժվար ախտորոշում. իմունային անբավարարություն,
- Նորածինների վիտամին K դեֆիցիտային կոագուլոպաթիա,
- Սակավարյունություն,
- Ալերգիկ ռինիտ։ Ասթմա,
- Ցելիակիա,
- Գլխացավ,
- Երկարատև հազացող երեխա,
- Կրկնվող շնչառական վարակներ,
- Որովայնացավ:
Սիրելի մանկաբույժներ հնարավորություն ունեք մասնակցելու քննարկումներին, ներկայացնելու ձեր կարծիքը, հարստացնելու գիտելիքը:
Միջոցառումը հասանելի կլինի առցանց` հետևյալ հղմամբ:
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 17-ին, ժամը 19.00-ին:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք 091 48 26 16 հեռախոսահամարով:
Էլ. հասցե՝ pediatrics1@ysmu.am

